ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը 1994-ին իր բանաձևով սեպտեմբերի 16-ը հռչակել է Օզոնային շերտի պահպանման միջազգային օր։ Այս օրվա կարգախոսն է «Պահպանիր երկինքը, պաշտպանիր ինքդ քեզ՝ պաշտպանիր օզոնային շերտը»։

1987-ի սեպտեմբերի 16-ին 36 երկրներ, այդ թվում Ռուսաստանը , ստորագրել են փաստաթուղթ, որի համաձայն մասնակից երկրները պետք է սահմանափակեն կամ ամբողջովին դադարեցնեն օզոնը քայքայող նյութերի արտադրությյունը, հայտնում է Calend-ը։