Բաքվի հրապարակներից մեկում արդեն 2 շաբաթ է՝ բազմազավակ ընտանիք է ապրում։

Ամուսիններն իրենց 5 անչափահաս երեխաների հետ Գյանջայից տեղափոխվել էին մայրաքաղաք՝ հուսալով այդտեղ օգնություն ստանալ, հայտնում է vesti.az–ը։

Արդեն 20 տարի է՝ ընտանիքը Ադրբեջանի տարբեր անկյուններում է ապրում՝ չունենալով սեփական անկյունը։

2015 թվականին ընտանիքը Գյանջա էր տեղափոխվել եւ ապրում էր մերթ զբոսայգում, մերթ կայարանում, մերթ հարազատների տանը։ Եվ ահա հիմա եկել են մայրաքաղաք՝ հույսով, որ բազմամյա դեգերումներին վերջ կտրվի, եւ պետությունը ուշադրություն կդարձնի բազմազավակ ընտանիքին։

Նաթիգն ու Զեմֆիրան 9 երեխա ունեն, որոնցից 4-ն արդեն չափահաս են։

Երեխաներից ոչ մեկն անգամ միջնակարգ կրթություն չունի։ Երկու մեծ աղջիկներն արդեն ամուսնացած են, իսկ ավագ որդիներն աշխատում են ջերմոցում։