Թուրքիայի Գլխավոր շտաբը երկուշաբթի հայտնել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության սահմանին զորավարժություններ սկսելու մասին, որտեղ սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե է անցկացվելու:

«Սեպտեմբերի 18-ին Թուրքիայի ԶՈւ-ն Սիլոփի եւ Հաբուր շրջաններում զորավարժություններ է սկսել: Այս զորավարժություններից բացի, կշարունակվեն ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում շրջանում իրականացվող գորրծողությունները»,- նշած է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: