Դերասան Նիկոլայ Կարաչենցովը հոսպիտալացվել է Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտի վիրաբուժական բաժանմունքում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են բժշկական հաստատությունից:

«Նրան առաջին նեյրովիրաբուժական են ընդունել»,- հայտնել են հիվանդանոցից:

Դերասանը նույն բաժանմունքում էր հոսպիտալացվել նաեւ փետրվարին՝ Մերձմոսկվայում 2 ավտոմեքենաների ճանապարհային պատահարից հետո: Հանգամանքների բերումով՝ Կարաչենցովի վթարը տեղի էր ունեցել այն նույն օրը, ինչ 12 տարի առաջ: 2005 թվականի փետրվարի 28-ի գիշերը Մոսկվայում Միչուրինի պողոտայում նրա վարած ավտոմեքենան բախվել էր սյանը: Պատահարի հետեւանքով նա գանգուղեղային վնասվածք էր ստացել: