Հիմա, ի տարբերություն 90-ական թվականների սկզբի, Հայաստանում Անկախության օրը նշելիս համընդհանուր ուրախությունը բացակայում է: Սեպտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը:
Մինասյանի կարծիքով՝ դրա պատճառը երկրում ծանր սոցիալտնտեսական վիճակն է: «Նախկինում իրավիճակը տարբերվում էր: Մարդիկ ավելի ծանր վիճակում էին, չնայած այդ ամենին, նրանք նոր ապագայի հետ կապվող հույս ունեին»,- պարզաբանեց պրոֆեսորը:
Նրա խոսքով՝ այդ ժամանակներից ի վեր շատ բան է փոխվել: Պատմաբանի կարծիքով՝ քաղաքացիների զգալի մասն ուղղակի հիասթափվել է եւ բարենպաստ փոփոխությունների հանդեպ բոլոր հույսերը կորցրել: Իրավիճակն ավելի է խորացնում երկրում ծանր սոցիալտնտեսական վիճակը եւ ահռելի քանակությամբ տարատեսակ խնդիրների առկայությունը: Չնայած այս ամենին, պատմաբանը հույս հայտնեց, որ մոտ ապագայում Հայաստանին կհաջողվի հաղթահարել իր ճանապարհին ծառացած դժվարությունները:




























