Թուրքիայի միակ հայկական Վագըֆ գյուղում հանդիսավորությամբ բացվել է Մեսրոպ Մութաֆյանի անվան մշակութային կենտրոնը։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը,  Վագըֆ գյուղում պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի անունով մշակույթի կենտրոնի բացումից առաջ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագ է մատուցվել, որից հետո տոնական ճաշ է մատուցվել հյուրերին։

Մշակութային կենտրոնի բացմանը ներկա են եղել հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, Հաթայի քաղաքապետը,  Հաթայի Սամանդաղի շրջանի քայմաքամը եւ այլ թուրք պաշտոնյաներ։