ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Հանրապետական կուսակցության առաջնորդները մտադիր են առաջիկա օրերին ծրագիր ներկայացնել, որով նախատեսվում է երկրի գործարարների համար հարկերի նվազեցում, հայտնում է Bloomberg-ը:
Գործակալության աղբյուրների տեղեկացմամբ՝ կորպորատիվ հարկը կարող է նվազեցվել 35-ից մինչեւ 20 տոկոս: Դրանից զատ, առաջարկվում է ներկայումս գործող եկամտահարկի 7-աստիճան՝ 10-ից մինչեւ 39,6 տոկոս սանդղակը վերացնել: Դրանց փոխարեն առաջարկվում է մտցնել եռաստիճան սանդղակ՝ 12, 25 եւ 35 տոկոս: Դրա հետ մեկտեղ, դարձյալ կարող է Կոնգրեսին վերապահվել առավել հարուստ քաղաքացիների հարկերը բարձրացնելու իրավունքը
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչները որեւէ մեկնաբանություն չեն կատարել Bloomberg-ի հրապարակման հետ կապված: Գործակալության տեղեկություններով՝ նշված առաջարկները մշակվել են մի քանի ամիս: Կոնգեսում քննարկումների ժամանակ, հավանաբար, թեժ վեճեր կլինեն:




























