Իտալիայի բնակչուհին տոնական ամուսնական արարողություն է կազմակերպել՝ հարսանյաց տորթով, հարսնացուի ընկերուհներով եւ հյուրերով, որի ժամանակ ամուսանցել է ինքն իր հետ, հայտնում է BBC-ն:

«Ես խորապես համոզված եմ, որ մեզնից յուրաքանչյուրն առաջին հերթին պետք է իրեն սիրի: Դուք կարող եք հեքիաթ ունենալ՝ նույնիսկ առանց արքայազնի»,- ասել է 40-ամյա Լաուրա Մեսին, որը ֆիթնեսի մարզիչ է:

Նշվում է, որ արարողությունը իրավաբանական ուժ չունի, սակայն նրա քայլը դարձել է «սոլոգամիայի» զարգացող միտումների նշան, որի կողմնակիցները խոսում են ինքնասիրության մասին:

Կինն ասել է, որ մենահարսանիքի գաղափարը ծնվել է 2 տարի առաջ 12 տարի տեւած հարաբերությունների խզումից հետո: