ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նոր հաշվետվության տվյալների համաձայն՝ Ամերիկայի բնակիչների 1 տոկոսը ներկայումս վերահսկում է ազգային հարստության 38,6 տոկոսը, որը պատմական առավելագույնն է, հայտնում է Americaru-ն:
Նման տարբերության առաջացմանը զգալիորեն նպաստել են ֆոնդային շուկայում շահույթը եւ ակտիվների արժեքը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ամերիկացիները բոլոր մակարդակներում շահույթը մեծացրել են 2013 եւ 2016 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածում: Սակայն մեծահարուստներն ավելի շատ օգուտ են ստացել՝ հիմնականում ֆոնդային շուկայում շահույթի եւ ակտիվների արժեքի աճի շնորհիվ:
Ամերիկացիների 90 տոկոսին բաժին ընկնող հարստության մասը վերջին 25 տարում անշեղորեն նվազում է եւ 2016 թվականին հասել է 49,7 տոկոսի: Երկրում առավել շատ շահույթ է ստանում մեծահարուստների փոքր խումբը, որոնց եկամուտները 2013 թվականին 3 տոկոսով աճել են:


























