Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում  պայթյուն է տեղի է ունեցել, երեք մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել, հաղորդում է 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նաջիբ Դանիշին:

Դանիշի խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել հինգշաբթի՝ տեղական ժամանակով 18.00-ին:  Նշվում է, որ մահացածների թվում են երկու ոստիկան: Խաղաղ բնակիչներից 14-ն են վիրավորվել:

Աֆղանական «Պաժվակ» գործակալությունը հաղորդում է, որ ռումբը կցված է եղել մագնիսին եւ ամրացվել է ոստիկանական մեքենայի վրա: Գործակալության տվյալներով՝ խաղաղ բնակիչներից մեկը զոհվել է, 16-ը՝ վիրավորվել:

Պայթյունի համար Աֆղանստանում գործող խմբավորումներից դեռ ոչ մեկը պատասխանատվություն չի ստանձնել: