Հյուսիսային Քալիֆորնիայում անտառային հրդեհների պատճառով զոհերի թիվը հասել է 15-ի: Այս մասին հաղորդում է AP-ն` վկայակոչելով հրշեջ փրկարարներին: Կրակը ոչնչացրել է մոտ 2000 շենք:

Վերջին տվյալներով՝ մոտ 200 մարդ անհայտ կորած է համարվում: Առնվազն 100 մարդ վիրավորվել է:

Հրդեհները սկսել են գրեթե միաժամանակ եւ արագորեն տարածվել են՝ ստիպելով տեղի բնակիչներին փախչել:

Սանտա Ռոզայի երկու հիվանդանոցներ ստիպված են եղել տարհանել հիվանդներին, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

14 խոշորագույն հրդեհների մի մասը տարածվել է Նապա եւ Սոնոմա շրջաններում, որտեղ տասնյակ գինեգործական տնտեսություններ են գտնվում:

Հրդեհների պատճառները դեռ չեն բացահայտվել: