Ռուսաստանյան «Lenta.ru» կայքը տեղեկացնում է, որ Համաշխարհային բանկը որոշել է Հայաստանին հատկացնել 60 մլն. դոլար։ Այդ մասին ասվում է բանկի տարածած մամլո հաղորդագրությունում։ Համաշխարհային բանկը վարկ է տրամադրելու նաեւ Վրաստանին՝ 85 մլն. դոլարի չափով։ Երկու երկրներին էլ վարկը տրամադրվում է ֆինանսա-տնտեսական ճգնաժամին դիմակայելու համար։