ԱՄՆ որոշմամբ Թուրքիայում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչություններում Թուրքիայի քաղաքացիների համար ոչ միգրացիոն վիզայի դիմումների ընդունումը սառեցնող որոշումից հետո թուրքական ֆինանսական շուկայում չի դադարում թուրքական լիրայի արագ արժեզրկումը։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ եթե թուրքական լիրան մինչ ԱՄՆ-ի հետ վիզային ճգնաժամը խիստ կայունություն էր ցուցաբերում եւ նույնիսկ արժեվորվում էր դոլարի նկատմամբ, ապա ճգնաժամը սկսվելուց հետո այն արագ արժեզրկվում է։
Մեկ դոլարը 3,4 թուրքական լիրայից արդեն հասել է 3,77 լիրա եւ ֆինանսական շուկայում շարունակվում է սպասումները, թե այն ավելի է արժեզրկվելու։



























