Սիրիական բանակի էլիտար կազմավորումները Դեյր էզ Զորում (Դամասկոսից 420 կմ) ԻՊ ահաբեկչական խմբավորման ահաբեկիչներչից մաքրելու գործողությունն ավարտում են, հաղորդում է SANA-ն
Չորեքշաբթի քաղաքի հյուսիսում զորքերը ԻՊ զինյալներին դուրս են մղել արդյունաբերական գոտուց:
Կառավարական ուժերը այժմ վերահսկում են Դեյր էզ Զոր քաղաքի մակերեսի 92 տոկոսը: ԻՊ հրոսակախմբի մնացած մասը դեռեւս դիմադրում է Էլ Արադի, Քանամաթ, Էլ Համիդիա, Ումալ, Հասարաթ, Ջբեյլ եւ Շեյխ Յասին թաղամասերում:




























