ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը նոյեմբերի սկզբին կհանդիպեն Վիետնամում՝ «Ասիա–Խաղաղօվկիանոսյան համագործակցության» գագաթնաժողովին։ Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների առաջնորդների հեռախոսազրույցի ժամանակ։

Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Պուտինը շնորհավորել է Ցզինպինին Չինաստանի Կոմկուսի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու եւ Չինաստանի Կոմկուսի 19-չդ համագումարի հաջող անցկացման կապակցությամբ։ Որոշվել է շարունակել ՉԿԿ ընտրված ղեկավարության հետ համատեղ աշխատանքները հետագա երկկողմ հարաբերությունների զարգացման համար։