Դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնն ու նրա ամուսինը` կանադացի Ռայան Ռեյնոլդսը բաժանվում են:
26-ամյա դերասանուհին հայտարարել է, որ ամուսնու հետ հարաբերությունների վրա ազդել է նկարահանումների լարված գրաֆիկը: Lenta.ru-ի հաղորդմամբ, Յոհանսոնն ու Ռեյնոլդսը նշել են, որ մանրամասն քննարկել են ընդունած որոշումը եւ ավարտում են հարաբերությունները «սիրով եւ բարությամբ»:
Յոհանսոնն ու Ռեյնոլդսն ամուսնացել է 2008 թ-ի սեպտեմբերին, ընդ որում ամուսնությանը ներկա էին միայն մոտ ընկերներն ու հարազատները:




























