Իմ գործունեության առաջնահերթություններից մեկը տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության զարգացումն է, այդ թվում ՀԱՊԿ հետ: Այս մասին ՀԱՊԿ ղեկավարության հետ հանդիպմանը հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իմ  հիմնական առաջնահերթություններից մեկը տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության զարգացումն է, նախ եւ առաջ ՀԱՊԿ հետ»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը: