Մեծ Բրիտանիայի պաշտապանության նոր նախարար է նշանակվել Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Գեւին Ուիլյամսոնը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից:
«Այո, մենք կարող ենք դա հաստատել»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ուիլյամսոնը ծնվել է 1976 թվականին, անցյալ տարվա ամառվանց նա զբաղեցնում է Պահպանողական կուսակցության, այսպես կոչված, խորհրդարանական կազմակերպչի պաշտոնը: Համալսարանում Ուիլյամսոնն ուսումնասիրել է քաղաքագիտություն եւ տնտեսություն, նաեւ հասարակական գիտություններ: Մինչեւ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ դառնալը, աշխատել է ճարտարապետական բյուրոյում: 2010 թվականի ընտրություններում խորհրդարանի պատգամավոր է ընտրվել Հարավային Սթրաֆֆորդշիրից:
Նախօրեին պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը հրաժարական էր տվել ոտնձգության սկանդալի ֆոնին:




























