Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հաջորդ շաբաթ կայցելի Մյանմար։ Տեղական իշխանությունների հետ բանակցությունների հիմնական թեման են դառնալու «ռոհինջա մուսուլմանների հետ կապված հումանիտար ճգնաժամը ու ԱՄՆ աջակցությունը Մյանմարի ժողովրդավարական անցմանը», հայտնել է Պետդեպարտամենտը։
Թիլերսոնի այցելությունը կկայանա նախագահ Դոնալդ Թրամփի ասիական շրջագայության շրջանակում, որը ծրագրված է նոյեմբերի 3-14-ը։
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբից Մյանմարում տեղի է ունենում բռնություն տեղի մուսուլմանների նկատմամբ։ Այդ ժամանակվանից ի վեր ավելի քան 600 000 ռոհինջա մուսուլմաններ ստիպված են եղել փախչել Բանգլադեշ։ ՄԱԿ-ում հայտնել են, որ այդ ռեպրեսիաները հավասարազոր են էթնիկ զտումներին։




























