Ինդոնեզիայի Սումատրա կղզում օրանգուտանների նոր տեսակ է հայտնաբերվել: Այս մասին հայտնել է մեկուսացված կապիկներին ուսումնասիրած գիտնականների միջազգային խումբը: Նրանք բնակվում են սումանտրայան կապիկների արեալից դեպի հարավ՝ Բաթանգ Թորուում, հաղորդում է Current Biology-ն:
37 տեսակի գենոմն ուսումնասիելով ՝ գիտնականները եկել են այն եզրակայցության, որ նոր տեսակի ներկայացուցիչների նախնիները երկու յհայտնի տեսակների նախնիներից առանձնացել են մոտ 3,38 մլն տարի առաջ:
Գիտնականները համեմատել են նաեւ Բաթանգ Թորուից 2013 թվականին հայտնաբերված հասուն արուի գանգը այլ տարածքներից գտնված 33 գանգերի հետ եւ էական տարբերություններ են գտել: Մասնավորապես, թափանուլյան օրանգուտանների գանգերը ամենափոքրն են եղել մյուս տեսակների համեմատ:


























