Եվրասիական ֆոնդային բորսայի միության հիմնական գործունեություններից մեկը տեղում մասնագետների վերապատրաստումն է ֆոնդային բորսաներում հետագա գործունեության համար։ Այս մասին նոյեմբերի 3-ին լրագրողներին ասել է ԵՖԲՄ նախագահ Մոհամմեդ Ֆարիդը։
Նրա խոսքով՝ այդ գործունեության շրջանակում կարելի է կազմակերպել փորձի փոխանակում ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների բորսաների միջեւ։
«Մենք, մասնավորապես, վստահ ենք, որ այս կոնգրեսը կնպաստի ԵՖԲՄ կանոնակարգում տարբեր փոփոխություններին»,- ասել է նա՝ հավելելով, որ այդպիսով նրանք հույս ունեն, որր միության կանոնակարգն ավելի ճկուն կդառնա, հատկապես անդամ երկրների միջեւ փոխհարաբերությունների առումով։



























