Իսպանիայի դատական ազգային կոլեգիան Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին եւ կառավարության 4 նախկին անդամներին կալանքի օրդեր է տվել․ նրանք հինգշաբթի չէին ներկայացնել դատարան՝ ցուցմունք տալու, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Համաձայն առկա տեղեկությունների՝ որոշում է կայացվել հետախուզման եւ կալանքի օրդեր տալ՝ միջազգային եւ ազգային։ Պուչդեմոնն ու կողմնակիցներն այս պահին Բելգիայում են։ Ինքնավարության կառավարության նախկին 9 անդամներ արդեն Մադրիդի դատարանում ցուցմունք են տվել։ Դատախազությունը Պուչդեմոնին եւ դեպարտամենտների 13 ղեկավարների մեղադրում է ապստամբության, խռովության եւ յուրացումների մեջ։
Դատարանը 8 քաղաքական գործիչների կալանքի տակ է վերցրել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին կայացած անկախության հանրաքվեից հետո Իսպանիայի սենատը անմիջական կառավարում էր սահմանել Կատալոնիայում եւ ցրել խորհրդարանը՝ պաշտոնանկ անելով Պուչդեմոնին։ Կատալոնիայում վաղաժամ ընտրություններ են նշանակվել դեկտեմբերի 21-ին։
Պուչդեմոնը պատրաստ է Իսպանիայի արդարադատության առջեւ կանգնել, եթե այն իրական լինի
Պուչդեմոնը պատրաստ է մասնակցել դեկտեմբերի 21-ին Կատալոնիայի ընտրություններին




























