Սիրիայում տիրող իրավիճակն ու խնդրի կարգավորումը նոր մակարդակ բարձրացնելը պահանջում են ԱՄՆ եւ ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի քննարկումը, ասել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրա խոսքով՝ Պուտինն ու Թրամփը քննարկելու շատ բան ունեն, ուստի նրանց երկուսի շահերից է բխում, որ 2 նախագահն էլ հնարավորություն գտնեն քիչ թե շատ շարունակական շփման համար։

ՌԴ նախագահի խոսնակը նշել է, որ Սիրիայի խնդրի կարգավորումը՝ որպես հնարավոր հանդիպման թեմա, համաձայնեցվում է, եւ որ Սիրիայի հարցում վերջին շրջանում շատ դրական փոփոխություններ են եղել։ «Բայց դա պահանջում է համատեղ ջանքեր՝ այն որակական նոր մակարդակ բարձրացնելու համար»,- ասել է նա։