Նյու Յորքի ֆոնդային բորսայում Saudi Aramco խոշորագույն նավթային ընկերության բաժնեմասերի նախնական տեղակայումը մեծ նշանակություն կունենար ԱՄՆ-ի համար։ Այս մասին ասել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի թվիթերյան էջը։
«Ես բարձր կգնահատեի Սաուդյան Արաբիայի որոշումը՝ IPO Aramco-ն իրականացնել Նյու Յորքի բորսայում։ Դա շատ կարեւոր է ԱՄՆ-ի համար»,- ընդգծել է նա։




























