Չինաստանի գերագույն օրենսդիր մարմինը հավանություն է տվել օրենքում կատարված լրացումներին, որոնք քրեական պատիժ են նախատեսում ազգային հիմնի նկատմամբ հրապարակային անհարգալից վերաբերմունքի համար, փոխանցում է «Սինհուան»:

Պատժով նախատեսվում է քաղաքական իրավունքների վերացում, կալանք կամ մինչեւ 3 տարի ժամկետով ազատազրկում:

Նշվում է, որ մինչ այս նման միջոցներ էին կիրառվում պետական դրոշի եւ խորհրդանիշների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դեպքում:

Նախկինում Հնդկաստանում 12 մարդու կալանավորել էին կինոթատրոնում օրհներգը հնչելիս ոտքի կանգնելուց հրաժարվելու համար: