Վիետնամում «Դամրի» թայֆունի հետեւանքով զոհվել է 15 մարդ, եւս 4-ը անհետ կորած են համարվում։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։

Որոշ շրջաններ եւ գավառներ հեղեղվել են ջրով։  Ավելի քան 300 բնակելի տուն վնասվել է, 25 հազար շինություն առանց տանիքի է մնացել։

Տարհանվել է ավելի քան 35 հազար մարդ։