Կատալոնիայի նախկին վարչապետ Կառլես Պուչդեմոնը հայտնել է Բելգիայի արդարադատության հետ համագործակցելու պատրաստակամության մասին՝ կապված իրեն կալանավորելու եվրոպական օրդերի հետ, որն ավելի վաղ Բելգիայի դատախազություն են ուղարկել Մադրիդից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք պատրաստ ենք Բելգիայի արդարադատության հետ լիակատար համագործակցությանը՝ Իսպանիայի տրամադրած եվրոպական օրդերի հետ կապված»,- Twitter-ում հայտնել է Կատալոնիայի նախկին առաջնորդը:
Ուրբաթ Իսպանիայի Ազգային դատական պալատը որոշում է ընդունել Բյուսելում գտնվող Պուչդեմոնին եւ Կատալոնիայի կառավարության նախկին 4 անդամներին կալանավորելու միջազգային օրդեր տալու մասին:




























