Նոյեմբերի 4-ին ԱՄՆ Մոնտանա նահանգի Բիլինգս քաղաքի խանութում զինված տղամարդը դիրքավորվել է եւ ոստիկանների կողմից հրաձգության է ենթարկվում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղական հեռուստաալիքներին:

Առայժմ տուժածների մասին տեղեկություններ չկան:

Կասկածյալը խանութ է ներթափանցել դեռեւս գիշերը: Ոստիկաններին մինչեւ հիմա չի հաջողվել խնդիրը լուծել: Դեպքի վայրում են նաեւ բանակցություններ վարելու մասնագետներ:

Տեղի ունեցած դեպքի շրջանում վաղ առավոտյան պայթյուն է որոտացել: Հիմա այնտեղ պայթյունի մասնագետներ են աշխատում:

Կասկածյալը, ենթադրաբար, խանութ է ներթափանցել հրազեն հափշտակելու նպատակով: