Սոմալիում ԱՄՆ դիվանագիտական առաքելության անձնակազմի մի մասը լքում է երկիրը անվտանգության սպառնալիքի պատճառով։ Այս մասին ասված է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մոգադիշոյի միջազգային օդանավակայանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների նկատմամբ սպառնալիքների մասին կոնկրետ տեղեկությունների պատճառով Սոմալիում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը կարգադրել է, որ ԱՄՆ քաղաքացի հանդիսացող իր աշխատակիցները, որոնց ներկայությունը պարտադիր չէ, լքեն երկիրը»,- ասաված է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը նախկինի պես խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին խուսափել Սոմալի այցելությունից։