Ոչ մի բռնապետ, ռեժիմ, ազգ երբեք չպետք է թերագնահատի ԱՄՆ վճռականությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնլադ Թրամփը՝ ելույթ ունենալով Յոկոտա ավիաբազայում, Ճապոնիա ժամանելուց հետո, հաղորդում է Reuters-ը:
«Երբեմն՝ անցյալում նրանք թերագնահատել են մեզ: Եվ դա նրանց դուր չի եկել, այդպե՞ս չէ» - ասել է Թրամփը:
«Մենք երբեք չենք զիջի՝ պաշտպանելով մեր ազատությունը»:
Ավելի վաղ, նա հայտնել էր լրագրողներին, որ շուտով որոշում կընդունվի այն մասին, ընդգրկվելու է արդյոք Հյուսիսային Կորեան ահաբեկչությանը հովանավորող երկրների ցանկում:
Թրամփը կիրակի՝ նոյեմբերի 5-ին, ժամանել է Ճապոնիա:
Սպասվում է, որ Թրամփի այցի հիմնական թեման Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակը կլինի:
Թռիչքի ընթացքում Թրամփն ասել էր լրագրողներին, որ ԿԺԴՀ-ն մեծ խնդիր է, որը պետք է լուծում ստանա»:
«Ես կարծում եմ, որ կհանդիպենք Պուտինի հետ: Այո», - լրագրողներին ասել է Թրամփը,- Մենք ուզում ենք, որ Պուտինը օգնի Հյուսիսային Կորեայի հարցով եւ մի շարք այլ ղեկավարների հետ կհանդիպենք»:
Ավելի վաղ, նա հայտնել էր, որ հնարավոր է Վիետնամում հանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կրմելն էլ նշել էր, որ հանդիպումը համաձայնեցվում է:




























