Եմենի նավահանգստային Ադենա քաղաքում պայթյունի հետեւանքով 15 մարդ է զոհվել, 20-ից ավելին՝ վիրավորվել, հաղորդում է  «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով երկրի Անվտանգության ծառայությանը:

Պայթյունի հեղինակը մահապարտ ահաբեկիչն է, որն իրեն պայթեցրել է  Անվտանգության ծառայության վարչության շենքում:

Պայթյունի համար պատասխանատվություն է վերցրել «Իսլամական պետություն» խմբավորումը: