Քենիայի ֆիլմերի որակավորման խորհրդի (պատասխանատու է կինոյի գրաքննության համար) ղեկավար, դոկտոր Եզեկիլ Մուտուան ենթադրում է, որ «Մասաի-Մարա» ազգային արգելոցի այցելուները կարող էին առյուծներին նույնասեռական զուգավորում սովորեցնել: Այս մասին պաշտոնյան նշել է Nairobi News պարբերականի հետ հարցազրույցում, որը տեղադրել է իր Twitter-ում:
Մուտուայի դժգոհությունն է հարուցել բրիտանացի լուսանկարիչ Փոլ Գոլդշթեյնի լուսանկարը, ում հաջողվել է լուսանկարել, թե ինչպես է մի արուն բարձրացել մյուսի վրա:
Քենիացի պաշտոնյայի խոսքով՝ կենդանիների վրա կարող էին ազդել «գեյերը, որոնք ազգային պարկ են գնացել եւ իրենց վատ են պահել»:
Մուտուայի խոսքով՝ նույնասեռականությունը պայմանավորված է դեւերի ազդեցությամբ, որոնք հիմա հասել են «նաեւ կենդանիներին»: Դոկտորը պնդում է, որ խցիկի մեջ հայտնված առյուծներին պետք է մեկուսացնել եւ գիտականորեն ուսումնասիրել նրանց վարքի պատճառները:






























