Թուրքիայի Մանիսա նահանգում 90 տարեկան թթի ծառի մեջ 20 տարի առաջ ծիլ տված թզենին շարունակում է աճել։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Մանիսայի Շեհզադելերի շրջանում իրար մեջ աճող թթենին եւ թզենին զարմացնում են բոլորին։
Հատկանշական է, որ ծառերը աճում են առանց մեկը մյուսին վնասելու։
Ծառերի հարեւանությամբ գտնվող խանութի սեփականատեր Մուհիթթին Վուրալը նշել է, թե 20 տարի առաջ հիշյալ թթի ծառի բաց բնի մեջ թզենու ծիլ էր հայտնվել, որը տարիների ընթացքում աճել եւ արդեն բերք էլ է տալիս։






























