Էլեկտրոնիկա արտադրող ամերիկյան Qualcomm ընկերությունը Broadcom- հետ միավորվելու գործարքից հրաժարվել է, հաղորդում է Financial Times-ը: Գործարքի ընդհանուր արժեքը 130 մլրդ դոլար է գնագատվել:

Broadcom-ն Qualcomm-ին յուրաքանչյուր բաժնետոմսը 70 դոլարով է առաջարկել վաճառել, ինչն էլ ընդհանուր 130 մլդ դոլար է կազմում:

Բացի այդ, ընկերությունը պատրաստ է եղել Qualcomm-ի 25 մլրդ դոլարի պարտքն իր վրա վերցնել: Այդ գործարքից հետո, ըստ Reuters-ի, Broadcom-ը կարող էր համաշխարհային շուկայում բջջային հեռախոսների չիպերի գլխավոր մատակարարը դառնալ:

Սակայն Qualcomm-ի ղեկավարությունը համարել է, որ մրցակիցները ընկերության արժեքը թերագնահատել են:

«Առաջարկի բազմակողմանի քննությունից հետո, խորհուրդը եկել է այն եզրակցության, որ Broadcom-ն իր առաջարկով թերագնահատում է Qualcomm-ին», —Qualcomm-ի տնօերնների խորհրդի նախագահ Թոմ Հարթոնի հայտարարությունը ներկայացրել է Reuters-ը: