Զամբիայում փիղը ոտնատակ տալով սպանել է 2 զբոսաշրջիկների, հաղորդում է ZNBC-ը:
Կենդանու զոհերն են դարձել 61-ամյա հոլանդացի տղամարդը եւ 57-ամյա բելգիացի կինը: Տեղական ոստիկանության աշխատակցի խոսքով՝ կինը շատ մոտ է գնացել կենդանուն, ինչն էլ փղի ագրեսիայի պատճառ է դարձել: Տղամարդը փորձել է օգնել կնոջը, բայց կենդանու հարձակման զոհն է դարձել:


























