Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Արցախում գրանցվել է 771 ամուսնություն: Այս մասին «Արցախպրես»-ի  թղթակցին տեղեկացրել են Արցախի արդարադատության նախարարության ՔԿԱԳ եւ նոտարիատի գործակալության կենտրոնական մարմնից՝ հավելելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ամուսնությունների թիվն աճել է 51-ով, կամ ավելի քան 7 տոկոսով:

Ամենաշատ ամուսնությունները գրանցվել են Ստեփանակերտում՝ 321, նախորդ տարվա 275-ի փոխարեն, իսկ շրջաններից՝ Մարտակերտում՝ 109, 2016 թվականի նույն ժամանակահատվածի՝ 83-ի դիմաց: