Հնդկաստանի Քերալա նահանգում տղամարդը փորձել է բարձրանալ փղի վրա, սակայն կենդանին վայր է գցել նրան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Hindustan Times–ի տեղեկություններով՝ տղամարդն ուզում էր կրկնել «Բուխաուբալի. եզրափակում» ֆիլմից հայտնի հնարքը, որտեղ հերոսը բարձրանում է փղի կնճիթի վրա։

Սկզբում տղամարդն ուղղակի կերակրում է կենդանուն, խոսում նրա հետ, բայց երբ բռնում է փղոսկրերից, կենդանին ագրեսիա է ցուցաբերում։ Դատելով ամենայնից՝ տղամարդը լուրջ վնասվածք է ստացել։ Երբ փիղը նրան վայր էր գցել, տղամարդը մնացել էր անբնական դիրքով ընկած եւ չէր կարողացել ինքնուրույն ոտքի կանգնել։

Հաղորդվում է, որ տղամարդը սթափ վիճակում չի եղել։