Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Հեմոնդը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան այլեւս չի մտնում 2017-ի հզոր տնտեսություն ունեցող երկրների հնգյակ, հաղորդում է CNN-ը:
Հստակեցվում է, որ ԱՄՀ տվյալներով Մեծ Բրիտանիային գերազանցել է Ֆրանսիան, որի ՀՆԱ ծավալը համազոր է 2,575 տրիլիոն դոլարի, այն դեպքում, երբ Մեծ Բրիտանիայի ՀՆԱ ծավալը 2,565 տրիլիոն դոլար է:
Հեմոնդը նաեւ ընդգծել է, որ գալիք տարում Ֆրանսիայի տնտեսական դիրքորոշումը կարող է միայն ամրապնդվել:
ԱՄՀ-ի վիճակագրությամբ՝ աշխարհի հզոր տնտեսությամբ երկրների հնգյակում են ԱՄՆ, Չինաստանը, Ճապոնիան, Գերմանիան եւ Ֆրանսիան:




























