Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը կասկածներ ունի, որ Թբիլիսիում հատուկ գործողության ժամանակ միջազգային ահաբեկիչ Ահմետ Չաթաեւն է սպանվել է, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն՝ վկայակոչելով ՊԱԾ ղեկավար Վախթանգ Գոմելաուրիին:

Ահմետ Չաթաեւը Թուրքիայում գործող ԻՊ ահաբեկչական խմբի բջիջներից մեկի առաջնորդն է: Չաթաեւը մեղադրվում է Ստամբուլի օդանավակայանում 2016-ի ամռանը ահաբեկչական հարձակում կազմակերպելու մեջ: Ըստ վարկածներից մեկի՝ Չաթաեւը ու իր երկու հանցակիցները Թբիւլիսի Իսանի շրջանի Գաբրիել վանականի փոողոցում կատարված հակաահաբեկչական գործողությունների ժամանակ սպանվել են:

 «Կասկած կա, որ դա կարող էր Չաթաեւը լինել, սակայն հստակ պատասխանը պարզ կլինի փորձաքննության անցկացումից հետո, երբ ԴՆԹ անալիզ կարվի», —ասել է Գոմելաուրին:

Գոմելաուրին նաեւ նշել է, որ գործի քննությանը նաեւ ԱՄՆ-ից եկած փորձագետներ են մասնակցում, որոնք օգնում են վրացի գործընկերներին քննչական միջոցառումներ իրականացնելիս: «Ես դեռ չեմ կարող խոսել հատուկ գործողության նոր մանրամասների մասին, բայց կարող եմ ասել, որ քննությանը միացել են  մեր ռազմավարական գործընկերները` ամերիկյան կողմը: Նրանք ավելի փորձառու մասնագետներ ունեն, քան մենք, ինչպես  փորձագետիտական, այնպես էլ քննչական ուղղությամբ», - ասել է Գոմելաուրին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոյեմբերի 22-ին Թբիլիսիի Իսանի թաղամասում հակաահաբեկչական հատուկ գործողությունը մոտ 20 ժամ է տեւել: Դրան մասնակցել են հատուկ ստորաբաժանումների մոտ հարյուր աշխատակիցներ եւ մի քանի ոստիկանական զրահամեքենաներ:

Հատուկ գործողության ընթացքում 5 իրավապահ մարմինների աշխատակիցներ վիրավորվել են, նրանցից մեկը նույն օրը հիվանդանոցում մահացել է: Ահաբեկչության մեջ մեղադրվող բոլոր երեք անձինք սպանվել են:

Անվտանգության կառույցների ղեկավարությունը մեկնաբանություններում նշում է, որ միջադեպը կապված է միջազգային ահաբեկչության հետ, եւ այդ փաստի քննությունը իրականացվում է ոչ միայն Վրաստանում, այլեւ արտասահմանում:

Թբիլիսիում հատուկ գործողության շրջանակում ձերբակալվածին մեղադրանք են առաջադրել

Թբիլիսիում հատուկ գործողության արդյունքում 1 մարդ ձերբակալվել է, 3-ը` սպանվել (ֆոտո)