Հայտնի է դարձել դեկտեմբերի 19-ին երեկոյան ժամը 19:20-ի սահմաններում Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկում վթարի ենթարկված «Մերսեդես Բենց» E մակնիշի համարանիշի եւ «Միթսուբիշի Լանսեր» մակնիշի 33 ԼԼ 339 համարանիշի ավտոմեքենաների վարորդների, ինչպես նաեւ վարերթի ենթարկված կնոջ ինքնությունը:
Հիշեցնենք, որ այդ ավտոմեքենաների բախման հետեւանքով «Մերսեդեսի» վարորդը չէր կարողացել կառավարել մեքենան եւ հարվածել էր լուսակիրին: Վթարի հետեւանքով պատահական անցորդներից մի կին մարմնական վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Հիվանդանոց էին տեղափոխել նաեւ երկու վարորդներին:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված եւ հիվանդանոց տեղափոխված կինը Երեւանի Հալաբյան փողոցի բնակիչ, «Ռեյմա» խանութի վաճառողուհի 27-ամյա Լիլիա Իոսիֆի Առաքելյանն է, ով ծնկների մասում կոտրվածքներ է ստացել:
«Մերսեդեսը» վարել է Երեւանի Գրիգոր Արծրունի փողոցի բնակիչ 23-ամյա Գրիգոր Ղարիբյանը, իսկ «Միթսուբիշի Լանսեր» ավտոմեքենան՝ Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի բնակիչ 19-ամյա Տիգրան Գեւորգյանը:
Այս պահին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Նշենք նաեւ, որ ականատեսները Գագիկ Շամշյանին հայտնել էին, որ մինչեւ վթարը նշված ավտոմեքենաները Մաշտոցի եւ Բաղրամյան պողոտաներում մեծ արագությամբ մրցում էին իրար հետ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի





























