Դեկտեմբերի  17-ին` ժամը 11.00-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օրգով գյուղում,  նախնական տվյալներով, «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենայում պայթուցիկ սարք է տեղադրված:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մարզային փրկարական վարչության փրկարական ջոկատը եւ օպերատիվ խումբը:

Դեպքի մասին տեղեկացվել են ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբն ու ԱԱԾ Օպերատիվ հետախուզության ծառայությունը:

Տեղում պարզվել է, որ 1-ին փողոցի թիվ 64 տան բակում կայանված, Շ. Հովսեփյանին պատկանող «ԳԱԶ-3110» մակնիշի 162 ՍՏ 21 պետհամարանիշի ավտոմեքենայի առջեւի մասում տեղադրված է ինքնաշեն պայթուցիկ սարք:

Դեպքի վայր ժամանած ԱԱԾ աշխատակիցները պայթուցիկ սարքը տեղում վնասազերծել են: Տուժածներ չկան:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի