Թուրքիայում տղամարդկանց արգելել են մազերը սեւ ներկել։ Համապատասխան ֆեթվան հրապարակել է Կրոնի հարցերով վարչությունը, հայտնում է Yeni Safak–ը։
«Մազերը, մորուքն ու բեղերը կարելի է ներկել, եթե մարդկանց խաբելու նպատակով չի դա արվում։ Բայց տղամարդկանց արգելվում է սեւ ներկել մազերը, դա անթույլատրելի է»,– ասված է Կրոնի հարցերով վարչության գրավոր պատասխանում։ Եթե դա անհրաժեշտ է, սեւ ներկի փոխարեն կարելի է բնական հինա օգտագործել։
Վարչությունը նաեւ մեղք է համարել երաժշտությունը, որը հակասում է իսլամի սկզբունքներին։ Արգելվում է նաեւ աշխատել այն վայրերում, որտեղ ալկոհոլ են վաճառում, եթե դա, իհարկե, գոյատեւելու միակ միջոցը չէ։



























