Բիթքոինի փոխարժեքը նոր ռեկորդ է սահմանել՝ միավորի համար հասնելով 18328,90 դոլարի, հայտնում է Сoinmarketcap.com-ը:
Այս կրիպտոարժույթի շուկայական կապիտալիզացիան կազմել է 306,5 մլրդ դոլար: Հինգշաբթի՝ դեկտեմբերի 7-ին, բիթքոինը սահմանել էր ռեկորդային նիշեր՝ 14, 15, 16 եւ 17 հազար դոլար:.
Փորձագետները բիթքոինի աճը մի քանի պատճառներով են պայմանավորում: Այսպես՝ The Token Fund-ի եւ Tokenbox-ի համահիմնադիր եւ գործընկեր Վլադիմիր Սմերքիսը նշել է, որ այս կրիպտոարժույթի ցատկը կապված է դեկտեմբերի 10-ին բիթքոինի ֆյուչերսների վաճառք գործարկելու Չիկագոյի բորսայի ցանկության հետ: «Կրիպտոշուկայի խաղացողները, ինչպես եւ ներդրողները անհանգստացած են այս իրադարձություններով, հետեւաբար հիմնական կրիպտոարժույթի փոխարժեքը վեր է բարձրանում»,- ասել է նա:




























