Գերմանիայի Շտրալզունդ քաղաքի Լեռնային վարչությունը թույլ է տվել «Հուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը, հայտնում է dpa-ն:

Խոսքը Գերմանիայի մայրցամաքային շելֆի հատվածում շինարարության թույլտվության մասին է: Մեկլենբուրգ-Առաջնային Պոմերանիա հողերի Էներգետիկայի նախարարությունը այս տեղեկությունը հաստատել է՝ հայտարարելով, որ թույլտվությունը թվագրված է նոյեմբերի 2-ով:

Nord Stream 2 ընկերության ներկայացուցիչը, որն իրականացնում է «Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագիծը, սա առաջին քայլն է համարել Գերմանաիայի ընդհանուր թույլտվությունն ստանալու ճանապարհին:

Nord Stream 2-ը, որի միակ բաժնետերը «Գազպրոմն» է, մտադիր է շինարարությունն սկսել արդեն 2018-ին եւ ավարտել 2019-ի վերջին: Տարեկան 55 մլրդ խոր.մետր թողունակությամբ գազատարի երկարությունը պետք է կազմի 1220 կմ, այն պետք է իրար միացնի ռուսական Ուստ Լուգան եւ գերմանական Գրայֆսվալդը:

Նախագծի դեմ են ակտիվորեն հանդես գալիս Բալթյան երկրները, Լեհաստանը եւ Ուկրաինան, լուրջ հարցեր ունի նաեւ Եվրահանձնաժողովը: