Թայբեում ընտրել են լավագույն անգործին: Հաղթողը Հոնկոնգից ուսանող է, հաղորդում է South China Morning Post-ը:

Քաղաքի կենտրոնական զբոսայգում տեղի է ունեցել անսովոր մրցույթը: Մասնակիցները պետք է մեկ վայրում 90 րոպե նստեին՝ բացարձակապես ոչինչ չանելով: Միեւնույն ժամանակ, կազմակերպիչները պարբերաբար չափում էին մասնակիցների զարկերակը եւ հետեւում, թե արդյոք նրանցից որեւէ մեկը չի քնել:

Լավագույն «անգործն», ըստ դիտորդների, Հոնկոնգից ուսանող Չայան Կայ Հոն էր: Որպես մրցանակ, նա ստացել է անվճար ինքնաթիռի տոմս դեպի Հոնկոնգ կամ Ճապոնիա, որտեղ նախատեսում են անցկացնել հաջորդ նմանատիպ մրցույթը: