Վիսկոնսինի եւ Կալիֆորնիայի համալսարանների մասնագետները հայտնաբերել են հանքապար, որն ապացուցում է, որ Երկրի վրա կյանքը եղել է ավելի քան 3,5 միլիարդ տարի առաջ. դա ավելի վաղ է, քան նախկինում մտածում էին, հաղորդում է Americaru-ն:

Պալեոկենսաբան Ուիլյամ Շոփֆը եւ Ջոն Վելիզը հետազոտել են Արեւմտյան Ավտրալիայում 1982 թվականին հայտնաբերված Ապեքս Չերտ ժայռերի նմուշները:

Ստուգման նոր մեթոդը ներառել է ածխածնին բնորոշ իզոտոպերի որոնումը: Դրա շոնրհիվ գիտնականները պարզել են, որ հանքապարում ավելի քան 3,5 մլրդ տարեկան կենդանի բջիջներ են եղել: