Միացյալ Նահանգները մտադիր են Հյուսիսային Կորեային WannaCry վիրուսի տարածման համար պատասխանատվության ենթարկել, որից անցյալ տարվա մայիսին ավելի քան 150 երկրներում տուժեցին հիվանդանոցները, բանկերը եւ այլ հաստատությունները, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Մենք ամոթանք կտանք նրանց դրա համար», - Սպիտակ տանը լրագրողների առաջ ելույթ ունենալով ասել է Ներքին անվտանգության հարցերով խորհրդական Թոմ Բոսերթը:
Միեւնույն ժամանակ, նա խոստովանել է, որ դժվար է կոնկրետ կատարողներին պատասխանատվության ենթարկել:
«Միացյալ Թագավորությունը, Ավստրալիան, Կանադան, Նոր Զելանդիան եւ Ճապոնիան տեսել են մեր վերլուծությունը եւ նույնպես WannaCry-ի համար ԿԺԴՀ-ին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտութւուն են տեսնում: Կոմերցիոն ընկերությունները նույնպես միջոցներ են ձեռնարկել:
Microsoft-ը եկել է այն եզրակացության, որ հարձակման հետեւում եղել են կիբեր կազմակերպություններ, որոնք կապված էին Հյուսիսային Կորեայի կառավարության հետ», - ասել է նա:
«Վարչակազմը գրեթե բոլոր հնարավոր լծակները օգտագործել է ԿԺԴՀ վարքագիծը փոխելու համար, բացառությամբ նրանց սովի մատնելու », - ասել է նա: «Այնպես որ մենք քիչ հնարավորություններ ունենք իրենց վարքագիծը փոխելու նպատակով ճնշում գործադրելու համար»:Այնուամենայնիվ, շատ կարեւոր է քննադատել նրանց եւ ցույց տալ, որ մենք գիտենք, որ սա նրանց արածն է»:




























