ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հատուկ կոմիտեն հաջորդ շաբաթ ծանուցագրով ցուցմունքներ տալու կկանչի ՀԴԲ եւ Արդարադատության նախարարության մի քանի բարձրաստիճան  աշխատակիցների: Օրենսդիրներին հետաքրքրում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, այսպես կոչված, դոսյեում պարունակվող տեղեկություններին վերաբերող մանրամասները: Այս մասին հայտնում է Fox News-ը:

Հեռուստաընկերության տեղեկություններով՝ նման քայլի առիթը նախօրեին Կոնգրեսում տեղի ունեցած լսումներն էին՝ ՀԴԲ փախտնօրեն Էնդրյու Մակկեյբի մասնակցությամբ: Նրա ցուցմունքները մասամբ հակասում էին այն հայտարարություններին, որոնք Թրամփի օգնականների եւ ՌԴ ներկայացուցիչների միջեւ ենթադրյալ համաձայնության հետաքննության շրջանակներում տվել էին այլ վկաներ:

Մակկեյբը կոնգրեսականներին ասել էր, որ ՀԴԲ-ն ջանասիրաբար աշխատել է հաստատելու համար տեղեկությունների հավաստիությունը, որ պարունակվում էին Թրամփի, այսպես կոչված, դոսյեում: Դեմոկրատների պատվերով վաշինգթոնյան Fusion GPS ընկերության պատրաստած այս փաստաթուղթը իբր ԱՄՆ նախագահին վարկաբեկող տեղեկություններ էր պարունակում, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ նրա կապերի մասին:

Օրենսդիրներից մեկի հարցին պատասխանելիս՝ գերատեսչությանը հատկապես ի՞նչ տեղեկություններ է հաջողվել հաստատել, Մակկեյբը նշել է միայն այն փաստը, որ Թրամփի նախկին խորհրդական Քարթեր Փեյջը Մոսկվա է մեկնել: Fox News-ը հայտնում է, որ լսումների ժամանակ Մակկեյբն անգամ չի կարողացել ասել՝ ՀԴԲ-ն հաստատե՞լ է հանդիպումների մասին տեղեկությունները, որոնք, դոսյեի համաձայն, Փեյջն ունեցել է ՌԴ մայրաքաղաքում:

Սրա հետ կապված հատուկ կոմիտեն մտադիր է ցուցմունքներ տալու համար ծանուցագրով ցուցմունքներ տալու հրավիրել ՀԴԲ եւ ԱՆ մի քանի պաշտոնյաների՝ հետագա պարզաբանումների համար: Այդ ցանկի մեջ կարող են հայտնվել ՀԴԲ գլխավոր իրավական խորհրդատու Ջեյմս Բեյքերը, նաեւ Բրյուս Օրը, որը նախկինում ԱՄՆ գլխավոր դատախազ Ռոդ Ռոզենսթայնի տեղակալի օգնականներից մեկն էր: