Միդթաունի պատկերասրահը ցուցափեղկից հանել է խաչված Սանտա Կլաուսով պատկերված նկարը, հաղորդոում է USA.one-ը:

Նկարիչ Ռոբերտ Սենեդելայի «մարդու ներկայությունը» նկարը ընդամենը 2 օր է կախված մնացել Central Park Fine Arts-ի գլխավոր ցուացփեղկում, որից հետո որոշում է ընդունվել այն հանել:

Ըստ պատկերասրահի ներկայացուցիչների՝ որոշումը կայացվել է մի քանի բողոքից եւ այցելուների քանակի նվազումից հետո: Սկզբում ակնկալվում էր, որ նկարը մինչեւ դեկտեմբերի 26-ը կցուցադրվի:

Նկարը ստեղծվել է 30 տարի առաջ: Այն պատկերում է խաչման տեսարանը, սակայն Քրիստոսի փոխարեն Սանտա Կլաուսն է նկարված:

Նկարչի խոսքով՝ ցավալի է, որ ժամանակակից աշխարհում արվեստի շատ վիճելի ստեղծագործություններ, որոնք մարդկանց մտածելու տեղիք են տալիս, թանգարաններում չեն հայտնվում: