Տարածաշրջանի անկախության մասին հանրաքվեից հետո առաջին խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Կատալոնիայի ժեներալիտետում կընդգրկվեն հիմնականում այն կուսակցությունները, որոնք կողմ են Իսպանիայից անջատվելուն:

Այս մասին են վկայում GAD3 ընկերության էքզիթ փոլերը, որոնք հրապարկել է La Vanguardia-ն: Ընտրության մասնակցությունը, ըստ թերթի, կազմել է ռեկորդային 84 տոկոս, հաղորդում է ՌԲԿ-ն:

Ըստ հարցման՝ խորհրդարանում ամենաշատ մանդատը կստանան ձախակենտրոն Ciudadanos կուսակցության ներկայացուցիչները:

Ըստ La Vanguardia-ի՝ նրանք 34-37 մանդատ կստանան: Երկրորդ տեղում՝ Esquerra Republicana de Catalunya-ն է՝  34-36 մանդատով:

Երրորդը՝ Junts per Catalunya-ն է (JuntsxCat): Այն նոր խոհրդարանում կունենա 28-29 պատգամավոր:

CUP կուսակցության ներկայացուցիչնեչրը, որոնք նույնպես աջակցում են Կատալոնիայի անկախությանը, ժեներալիտետում 5 կամ 6 մանդատ կստանան: